Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

21 սեպ 2023 12:37

«Մինչև վերջ կգնայինք, եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը.Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք իր հողի վրա աչք չունենք»

Այս իրադարձությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։ Սա երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք իր հողի վրա աչք չունենք: Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,– ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «մինչև վերջ կգնար», եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը։ «Սակայն մենք ևս ունենք զոհեր և վիրավորներ»,– նշել է Ալիևը։

Նշենք, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «եռակողմ հայտարարության համաձայն Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը վերաբերում էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության ապահովմանը»։

«Հայաստանը շարունակում է խնդիրներ առաջացնել «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»,- հայտարարել է Հաջիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր