Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

21 սեպ 2023 14:59

Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանի տնտեսությունն է, վնասել Հայաստանի տնտեսությունը՝ վերջնական կապիտուլյացիայի ենթարկելու համար

Արցախում Ադրբեջանի հարձակման առաջնային թիրախներից մեկը Կաշենի հանքն է եղել, որը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների անցել է թշնամու վերահսկողության տակ։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Սոթքի հանքի տարածքը։ Այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանի տնտեսությունն է, որի ողնաշարը կոտրելուց հետո մեր երկիրը լրջագույն խնդիրների առջև է կանգնելու։


Տևական ժամանակ է, ինչ զգուշացնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այլ հանքավայրերի դեմ հակաքարոզչությունը որևէ լավ բանի չի կարող բերել։ Այդ արշավին կամա, թե ակամա մասնակցում են տեղական ու օտարերկրյա բնապահպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, գիտակցաբար, կամ անգիտակցաբար, շահով կամ առանց շահի։ Սակայն արդյունքը մեկն է՝ վնասել Հայաստանի տնտեսությունը՝ վերջնական կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Ադրբեջանն այդ արշավում օգտագործում է ամեն հնարավորություն։


«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը:


Տարիներ շարունակ իր տարածքում ճնշելով բնապահպանական բոլոր շարժումները՝ Ադրբեջանն այսօր դրանք օգտագործում է Հայաստանի դեմ։ Իսկ հայաստանյան բնապահպանական շարժումների հավաքած տեղեկությունները, ԶՊՄԿ-ի և մյուս հանքերի դեմ փաստաթղթերը, հոդվածներն ու տեսանյութերն այսօր այդ արշավի մի մասն են դարձել։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է աջակցել տնտեսության ողնաշարը դարձած հանքարդյունաբերությանը, հակառակ պարագայում հետևանքներն աղետալի են լինելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր