Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 27-ի համար          Հուլիսի 27-ի ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար       Ինչպես է փոխվել 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը.«Ժողովուրդ»    

21 սեպ 2023 19:35

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հնարավոր խմբերին  դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության պայմաններն ապահովելու համար։ Այդ մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տասնյակ հազարներով տեղ են նախապատրաստել արցախցիների համար։

Նրա խոսքով՝ սա արվել է այս շաբաթվա սկզբին՝ պրոցեսը սկսվելուց առաջ։

«Ուժեր կան, որ  ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել, որ Ադրբեջանին էլ մեղադրելու տեղ չունենանք։ Որ Ադրբեջանն ասի՝ ՀՀ իշխանությունը որոշեց, որ ԼՂ-ում ոչ մի հոգի չմնա։ Մեր պարտականությունների մեջ է ԼՂ հայերի անվտանգ կյանքը»,- միևնույն ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բայց և այնպես, նա տեղեկացրեց, որ 40 հազար ընտանիք ընդունելու մենք արդեն պատրաստ ենք։

«Բայց մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում՝ արժանապատիվ կյանքով։ Այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ընդ որում, ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են 1200-1300 քաղաքացիներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում»,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր