Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված          ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը       Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը    

22 սեպ 2023 15:35

Ուզում եք, որ Երևանի փողոցներում արյուն հեղվի՞...շատ ավելի կոշտ և օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է

«Ինչ ա նշանակում` ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբերը զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում: Նրանցից մեկն, ըստ մեր տեղեկությունների` Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ հենց Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևանում: Բայց ով ուզում է լինի, շատ կոշտ է լինելու արձագանքը: Մեր քաղաքացիները շատ ավելի կոշտ և օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է:
 
Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի, մենք գործելու ենք օրենքով` պողպատե մանդատին համապատասխան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոստանալով, որ կշարունակվեն ձերբակալությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր