Ադրբեջանը անհավանական գումարներ է ծախսում Իսրայելում լոբբինգի վրա, փող, որը Հայաստանը պարզապես չունի

«Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Իսրայելում կառավարության և հասարակայնության հետ կապերի մակարդակով լոբբինգի համար: Նրանք նույնիսկ տուրիստական շքեղ կենտրոն ունեն Թել Ավիվի լողափին: Սա Իսրայելին «սատարող» բռնապետ Ալիևի հայտնի մարտավարությունն է։
Իմ տեսած ամենատհաճ մարտավարություններից մեկը լրագրողների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների կաշառքն է։ Անձամբ ես ականատես եմ եղել իսրայելական լրատվամիջոցներին ադրբեջանական լոբբիի կողմից արված միանգամայն սուտ հայտարարությունների, որոնք նաև ճնշում և հետապնդում են իսրայելցի լրագրողներին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի մասին բարձրաձայնելուն: Սա «դաշնակցի» և, իհարկե, մամուլի ազատությունը հարգող ժողովրդավարական երկրի պահվածք չէ:
Որպես լրագրող, ինձ բազմիցս հրավիրել են Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող «ուսումնական շրջագայությունների» (որից ես հրաժարվել եմ): Ես գիտեմ դեպքեր, երբ Ադրբեջանի կառավարությունը «կարևոր մարդկանց» այցի ժամանակ բառացիորեն ոսկյա զարդեր է նվիրել։ Սա նրանց ռազմավարական մոտեցումն է. խաբել հիմնական լրագրողներին և հասարակական գործիչներին և ռմբակոծել նրանց կեղծ տեղեկություններով:
Ադրբեջանն ունի ագրեսիվ գլոբալ քաղաքական օրակարգ և անհավանական գումարներ է ծախսում Իսրայելում (և այլ երկրներում) լոբբինգի վրա՝ այն առաջ մղելու համար, փող, որը Հայաստանը պարզապես չունի:
Մեկ այլ օրինակ. ադրբեջանական լոբբին Իսրայելում կանգնած էր փորձի հետևում՝ Կնեսետի ավելի քան 30 պատգամավորներին խաբեությամբ ստիպելու ստորագրել Ադրբեջանի նահանգներում Իրանում անջատողականությանը սատարող նամակը: Երբ ես դա հրապարակեցի, նրանցից 25-ից ավելին հետ վերցրեցին իրենց ստորագրությունները։
Ամիսներ շարունակ ադրբեջանական ռեժիմը քարոզում է միանգամայն կեղծ և շինծու պատմություն, թե Հայաստանի հետ այս սցենարում ադրբեջանցիներն Իսրայելի դերում են, և նրանք պարզապես «պաշտպանվում» են «ահաբեկիչներից»։ Սա պանթյուրքիստական գաղափարախոսության մի մասն է, որը ձգտում է աշխարհի առաջին քրիստոնյա ազգի (Հայաստանի) լիակատար ոչնչացմանը։
Սա բացահայտ սուտ է, որն օգտագործվում է արդարացնելու էթնիկ զտումները հազարամյակներով պատմականորեն հայկական, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, որտեղ բնակվում են 120.000 էթնիկ հայեր՝ շրջապատված ադրբեջանցիներով:
2020 թվականի պատերազմից հետո, չնայած ռիսկերին, Հայաստանն առաջարկեց հրաժարվել տարածքային պահանջներից՝ այդ տարածքի հայերի պաշտպանության երաշխիքների դիմաց, քանի որ Ադրբեջանը նախկինում հայկական քաղաքների ջարդեր և էթնիկ զտումներ էր իրականացրել։ Նախիջևանում՝ մեկ այլ տարածք, որը պատմականորեն հայկական էր, բայց ընդգրկված էր ժամանակակից Ադրբեջանի սահմաններում, էթնիկ զտումների ամոթալի արշավից հետո ադրբեջանցիները ոչնչացրեցին հայկական պատմական և կրոնական վայրերի 98%-ը՝ փորձելով ջնջել իրենց կապը հողի հետ:
Ադրբեջանն այսօր Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները պաշտպանելու վերաբերյալ համաձայնության գալու փոխարե՝ն նոր պատերազմ սկսեց հայերի դեմ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական օբյեկտների վրա։ Դա տեղի է Ադրբեջանի կառավարության և ԶԼՄ-ների կողմից հայերի նկատմամբ ունեցել ամիսներ շարունակվող բռնություններին և ապամարդկայնացմանը հրահրումներից հետո։
Եթե տեսնում եք, որ իսրայելցիները «աջակցում» Ադրբեջանին, ապա իմացեք, որ դա Ադրբեջանի տգեղ, կազմակերպված և կանխամտածված լոբբիստական արշավի արդյունք է։ Ադրբեջանն Իսրայել պետության հետ ընդհանուր արժեքներ չունի, այն ժողովրդավարություն ՉԷ, դա բռնապետություն է, իսկ բռնապետություններն իսկական դաշնակիցներ չեն»։