Քաղաքացիական բնակչությա՞նը վտանգ չի սպառնում, երբ հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվեն
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թվաքանակի վրա հիմնվելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Փաստերը մեր աչքի առջև են։ Այս մասին կառավարության լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
«Քաղաքացիական բնակչությանը վտանգ չի՞ սպառնում այն պարագայում, երբ հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվեն։ Սպառնալիք չկա՞, երբ ադրբեջանցիները արցախցիներին ասում են, որ պետք է անեք այն, ինչ մեր օրենքերով է սահմանված ու ինչ մե՞նք ենք ուզում»։
Անդրադառնալով Պաշտպանության բանակի լուծարմանը՝ Խաչատրյանն ասաց, որ այս իրավիճակում չէր կարելի է մեծ հույսներ կապել պաշտպանության բանակի հետ։ «Պատկերացնեք՝ ափիդ մեջ ունենաս փոքր մարմին և ուզենաս ոչնչացնել այն, դա ակնթարթի հարց է։ Այս իրավիճակում, երբ Արցախը դավաճանված, մեկուսացված ու մենակ էր թողնված՝ Արցախի պաշտպանության բանակը կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, մի բան, որ արեց»։