Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

22 սեպ 2023 16:55

Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը

Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները: 

Հաղորդավարուհին ամփոփ կերպով ներկայացրել է՝ ինչպես են սկսվել Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումները, ներկայացրել այս պահին պաշտոնական հայտարարված զոհերի թիվն ու նշել, որ ՀՀ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել հարցին:

«Ասվում էր, որ ՌԴ-ն տեղյակ է եղել ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների մասին, բայց հետագայում այդ տեղեկությունները հերքվել են Մարիա Զախարովայի կողմից: Զախարովան նաև հայտնել է, որ հույս ունեմ, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, բայց Ադրբեջանը հայտնեց՝ խաղաղություն միայն հնարավոր է հաստատել, երբ Ստեփանակերտում բարձրացվի սպիտակ դրոշ»,- ասում է Սոբչակը: 

Քսենիա Սոբչակը նշում է, որ դեռևս այս տարվա գարնանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ի՞նչ այլ ելքեր ուներ Նիկոլ Փաշինյանը: ՌԴ-ն չունի միջոցներ, որ որևէ բան երաշխավորի Ղարաբաղի հարցում, իսկ Հայաստանը դեռևս «չի կազդուրվել» 44-օրյա պատերազմում պարտությունից հետո և Հայաստանը չունի ուժեր պատերազմելու»,- նշում է նա: 

Սոբչակը նաև անդրադարձել է Եվլախում կայացած բանակցություններին և ռուսական կողմի մեկնաբանություններին: 

««Արցախ» բառը դառնում է աշխարհաքաղաքական անցյալ: Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նշում էր՝ ՌԴ-ն լքում է Հարավային Կովկասը: Բնականաբար, ՌԴ-ում չափազանց դժգոհ էին այս հայտարարություններից, բայց հանրային կերպով ոչ-ոք չի արձագանքել Փաշինյանին: Հետագայում Փաշինյանը նշել է, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը տապալված է և հայտնել է, որ Հայաստանն այլևս չի կարող Ռուսաստանն ընդունել որպես ապահովության երաշխիք: Մեդվեդը ևս արձագանքել է իրավիճակին՝ նշելով, որ վարչապետի ավարտը լավ չի լինելու: Մարգարիտա Սիմոնյանը ևս անդրադարձել է իրավիճակին նշելով՝ Ռուսատանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը»,- նշել է Քսենիա Սոբչակը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր