Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

23 սեպ 2023 16:33

Իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա.ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը

Իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա.ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ըՔաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սկսված տեղեկատվական հիբրիդային պատերազմը նոր չէ, այն ծրագրված առաջ է ընթանում դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է հստակ որոշում, այն է՝ Հայաստանն անկախություն ու ազատություն չի կարող ունենալ։

«44-օրյա պատերազմից հետո էլ, որը կրկին կազմակերպել էր ՌԴ-ն, և որից կրկին տուժեց արցախահայությունը, Ռուսաստանը փորձեց նոյեմբերի 9-ին ռևանշիստների միջոցով հեղաշրջում անել, բայց դա իրականացնողներին չհաջողվեց ՀՀ-ն ՌԴ-ի ոտքերի տակ հանձնել։ Հիմա ռուսական կողմը նորից դիմում է տարբեր միջոցների՝ Ադրբեջանի միջոցով ՀՀ-ի դեմ պատերազմ հրահրելով, Արցախում հեղաշրջում ու կոտորած անելով, ղարաբաղյան կլանին իշխանության բերելով, Արցախը հանձնելով։ Արցախի նոր իշխանությունները այս բոլոր ծրագրերի մասին տեղյակ էին, որ երբ Ադրբեջանը հարձակվի, իրենք երկու օրում ստորագրեն կապիտուլյացիայի նոր թուղթը։ Բայց տեսան, որ այդքան բան անելուց հետո ՀՀ-ում հեղաշրջում չկա, ՀՀ-ն կա, որոշեցին անցնել հիբրիդային գրոհի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Քաղաքագետի նկատառմամբ՝ Ռուսաստանի կազմակերպած հոգեբանական տեռորը սկսվեց՝ առաջին հերթին ամեն ինչում Հայաստանին մեղադրելով․ «Հայտարարեց, թե ճանաչեցիք ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, հակառուս տրամադրություններ ունեք, արևմուտքի հետ եք համագործակցում։ Հետո կազմակերպեց Արցախում սպանդը, կապիտուլյացիա ստիպեց։ Հիմա, եթե այս սկսածը չհաջողի ՌԴ-ն (այստեղ ունի ռազմաբազաներ, որի հետ կապված ես զգուշացնում եմ՝ մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր), եթե Ադրբեջանը հարձակվի Մեղրիի ուղղությամբ, ռուսական զորախումբը կփակի Գորիսի ճանապարհը, ու մենք չենք կարողանա օգնության հասնել։ Դրա համար ՌԴ կայանները պետության խիստ վերահսկողության տակ պետք է լինեն»։

Բացի դրանից՝ ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա, ասում է Սուքիասյանը։ Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է արգելել կամ ժամանակավորապես սահմանափակել ՌԴ լրատվամիջոցների հեռարձակումը ՀՀ-ի եթերներով կամ ցանցերով, հայկական ազգանունով, բայց ոչ հայամետ խոսքեր հնչեցրած անձանց դեմ քրեական վարույթներ հարուցելով։ ՀՀ օրենսդրությունը պետք է աշխատի արժանապատվորեն։

«Հայաստանն արդեն գնում է դիվանագիտական և դաշնակցային հարաբերությունների խզման ճանապարհով, այսինքն՝ դրանք արդեն խզվել են, մնացել են միայն ֆորմալ ձևերը։ ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը։ Այստեղ դա աճեցրել է ու ձևավորել հակապետական հանրություն, որը կապ չունի մեր ժողովրդի հետ։ ՌԴ-ն, օրինակ, երեկ ՄԱԿ ԱԽ նիստում Ստեփանակերտը անվանեց Խանքենդի, իսկ այստեղ այդ զանգվածը պետություն չունենալու դեմ է պայքարում։ Մեր իշխանության հստակ քայլերը պետք է լինեն ցանկացած հեղաշրջման կոչով հանդես եկողի ձերբակալություն, կալանավորում։ Որևէ տեղաշարժի դեպքում պետք է հավաքեն նրանց։ Եթե իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին ու չհավաքեցին ՀՀ-ից ռուսական ԱԱԾ-ն, գուցե ՌԴ-ին հաջողվի հասնել հեղաշրջման»,- մտահոգություն է հայտնում նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր