Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները, վիրավորներ կան          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունվարի18-ին       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

23 սեպ 2023 11:09

Հայաստանը թույլ գտնվեց և պարտվեց մրցակցությունը.Կվերականգնենք ՀՀ-ի նկատմամբ վերահսկողությունը, Երևանը կդառնա նահանգապետություն

ՌԴ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ , Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նա խոսել է ազգերի մրցակության մասին, նկատել` Հայաստանը թույլ գտնվեց և պարտվեց մրցակցությունը։

«Ադրբեջանը դաշնակիցներ գտավ` ի դեմս Թուրքիայի, կարողացավ չեզոքացնել Իրանին և պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Կարծում եմ Հայաստանն աստիճանաբար կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, իսկ մինչ այդ Ռուսաստանը կվերականգնի իր վերահսկողությունը 1945 թվականի սահմաններում»,- ասել է նա։

«Կվերականգնենք նաև այդ տարածքի [խմբ.` Հայաստանի] նկատմամբ մեր վերահսկողությունը։ Երևանը հետ կվերադառնա իր դիրքին, որն ունեցել է նախկինում, երբ մեր պատմական իրականության մաս էր։ Այնտեղ նահանգապետություն կլինի կամ ինչ-որ այլ բան»,- հավելել է Ֆեոդորովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր