Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ շարունակել քննարկումները          Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում       Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից    

23 սեպ 2023 12:50

2020թ. ղարաբաղյան հակամարտությունում մենք վկաները դարձանք բռնաբարությունների, գլխատումների, կտտանքների, որոնք նկարահանել էին ադրբեջանական զորքերը. իտալացի վերլուծաբան

Ադրբեջանցիների հանրահայտ «հումանիտար մոտեցումը»... խնդիրը միայն Ալիեւը չէ, եւ մենք գիտենք... Հիշեցնեմ, որ 2020թ. ղարաբաղյան հակամարտությունում մենք վկաները դարձանք բռնաբարությունների, գլխատումների, կտտանքների, որոնք նկարահանել էին ադրբեջանական զորքերը։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է իտալացի վերլուծաբան Ջուլիանո Բիֆոլչին՝ մեկնաբանելով Արցախի օմբուդսմենի տեղեկությունը ադրբեջանցիների տեղեկատվական ահաբեկչության մասին Արցախի խաղաղ բնակիչների դեմ։

«Կարող եմ ավելացնել.

Ռուսաստանը նախընտրում է համագործակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գազի եւ տրանսպորտի գծով

Եվրամիությունը նախընտրում է ադրբեջանական գազը մարդու իրավունքների փոխարեն

ԱՄՆ-ն Ադրբեջանի եւ Թուրքիայի կարիքն ունի Ռուսաստանին դիմակայության եւ իր տարածաշրջանային ռազմավարության աջակցման հարցում

Իսրայելն աջակցում է Ադրբեջանին  Իրանի դեմ եւ չի մտածում Հայաստանի մասին»,- նշել է վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր