Փետրվարի 28–ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբում կայանալիք ասուլիս          ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Թրամփի պատկերով նոր 250 դոլարանոց թղթադրամ մշակել       Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցություն    

23 սեպ 2023 16:00

Նետած նռնակներից վնասվել են չեմպիոն Իգոր Կարապետյանի ոտքերը.մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, աջակցության կարիք ունի

Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։

Այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։

Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։

Նշվում է, որ Իգորն արդեն մի քանի վիրահատություն է տարել։ Այսօր երիտասարդ տղան բոլորի աջակցության կարիքն ունի։

Թեքվանդոյի բազմակի չեմպիոնը Բժշկական ինստիտուտի ուսանող է։ Նա նաև աշխատում և պահում է իրեն և օգնում ընտանիքին։ Նրա հայրը զոհվել է 44-օրյա պատերազնում։ Հոր զոհվելուց հետո՝ որպես ավագ որդի, ընտանիքի հոգսը Իգորի ուսերին են։ 

Ի դեպ, Իգորը մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցումների։

Այյժմ իրականցվում է դրամահավաք նրա հետագա վիրահատությունների համար:

Հաշվեհամարներ՝  4374690100322419 Յունիբանկ․

ՌԴ-ից փոխանցումները հնարավոր է անել հեռախոսահանարով՝ +79990953855 «Тинькофф» բանկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր