ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 սեպ 2023 16:13

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ավագանու ընտրությունների արդյունքները

Երևանի ավագանու կազմում ներկայացված կլինի 5 ուժ։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց ավագանու ընտրությունների արդյունքները։
 
ՀՀ ԿԸՀ-ն արձանագրեց, որ 824,317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234,442 մարդ, այսինքն` ընտրության իրավունք ունեցողների ընդամենը 28,44 տոկոսը։ Ընտրությունների վերջնական արդյունքներն այսպիսին են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 75,494 (32,57%), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 43,797 քվե (18,89%), «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք` 35,807 քվե (15,47%), «Հանրապետություն» կուսակցություն` 26,233 քվե (11,32%), «Հանրային ձայն» կուսակցություն` 22,447 (9,68%):
 
ԿԸՀ նախագահը Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր