ԼՂ ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին

Պատգամավորը կարծում է, որ Բաքուն ցանկանում է ստիպել խաղաղապահներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։ «Այս ամենը ահաբեկման ռազմավարություն է, որպեսզի մեր խաղաղապահներն իրենց պահեն այնպես, ինչպես կցանկանար Ադրբեջանը՝ ավելի հանգիստ»,- ասել է Զատուլինը։ Այժմ ընտրություն կա՝ դիմանալ, թե ոչ, կարծում է խորհրդարանականը, հաղորդում է Lenta.ru-ն։
Սեպտեմբերի 20-ին ՌԴ պաշտպանության գերատեսչությունը հայտնել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղափոխող մեքենան կրակի տակ է հայտնվել: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այնուհետև վստահեցրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, որ տեղի ունեցածի հետաքննությունն արդյունք է տալիս, և մեղավորները կպատժվեն։