Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

25 սեպ 2023 12:35

Խնդրում եմ, արեք դա.Հակկարի կամրջի մոտ խաղաղ բնակչությունից տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս

Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետ ղեկավարը նախապատրաստական քարոզչություն է իրականացնում։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ում տեղի ունեցող հարկադրաբար էթնիկ զտումների ֆոնին, Հակկարի կամուրջի մոտ, խաղաղ բնակչությունից տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս։


 
«Շարքով կամուրջն անցկացնում են, տեսանկարահանում և ներկայացնում իբրև թե ՀՀ-ի ԶՈՒ-ի զինաթափված բանակի զինծառայողներ, ովքեր լքում են Արցախը։


Պատկան մարինները այս օրհասական օրերին պետք է ուժերի գերլարումով աշխատեն և կանխեն, այսպես ասած, թշնшմու փաստերի հավաքագրումը հակափաստերով։


Արցախում, սպանվելու վտանգի իրական պայմանններից ելնելով, հարկադրաբար էթնիկ զտման ենթարկվող մեր հայրենակիցների դուրս գալն անգամ ներկայացվում է բոլորովին այլ լույսի ներքո։


Վստահ եմ, որ մեր կողմից հնարավոր է մեծ զումով տեսանկարահանող սարքերով այս ամենը ֆիքսել, խնդրում եմ, արեք դա»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր