Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 սեպ 2023 13:35

Այսօր հանդիպում են Նախիջեւանում , հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն ՀՀ-ին՝ բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես... այնտեղ զորքեր կտեղակայվեն

Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Քարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։


«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական զավթումից մի քանի օր հետո նախագահներ Ալիեւը եւ Էրդողանն այսօր հանդիպում են Նախիջեւանում եւ, միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես..., Ռուսաստանի համաձայնությամբ, այնտեղ զորքեր կտեղակայվեն»,- նշել է նա։


«Կարո՞ղ ենք արդյոք իսկապես կրկնել 1918-21թթ. խաղաղությունը, երբ խոշոր տերությունները փորձում են ուժ օգտագործել Կովկասի քարտեզը վերաձեւելու համար։ Թող որ այդպես չլինի...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր