Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

25 սեպ 2023 14:12

ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումներն ուղղակիորեն ՀՀ քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ իշխանությունների դեմ. ՌԴ մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են ՀՀ ներքին գործերին

Ակնհայտ է վերջին օրերին և վերջին շաբաթներին Ռուսաստանի մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, պետական հեռուստատեսություններով հնչող խոսույթը և որոշ մեդիա դեմքեր, որոնք հաճախ արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները, շատ ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Նաև պաշտոնական շրջանակներից են հնչում հայտարարություններ, մասնավորապես, Պետդումայի պատգամավորներ և այլն, որոնք խոսում են Հայաստանի պետականության վերացման և նման այլ գործընթացների մասին, ինչն անընդունել է։

Մեր ակնկալիքը մեր գործընկերներից՝ լինել գործընկերային ու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին և կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանի զարգացումները հակառակն են ապացուցում»,-հավելել է հանձնաժողովի նխագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր