ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

25 սեպ 2023 15:09

Արցախում էլ մնալու եմ. Վիտալի Բալասանյանը չի գա Հայաստան.Գնացողը գնում է, մնացողն էլ՝ մնում, նորմալ է

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել իր ծննդավայրը։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։ «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»։
 
Ինչ վերաբերվում է Արցախը լքող զինվորականներին, նախկին պաշտոնյաններին և հասարակ քաղաքացիներին, նա նշեց․«Հիմա չխոսենք դրա մասին, ամեն մարդ թող ինքը որոշի։ Գնացողը գնում է, մնացողը՝ մնում։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ապրելու վայրը»,- նշեց արցախցի նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ յուրաքանչյուրի որոշումը պետք է հարգել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր