Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

27 սեպ 2023 15:50

Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»

Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»։


Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային գործընկերների կողմից մի շարք քննադատություններից հետո: Այգին նվիրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի «փառավոր հաղթանակին», իսկ այժմ՝ Արցախի 120 հազարանոց հայ բնակչության պատմական հայրենիքից վտարմանը։




Նշվում է, որ 44 կամարները «կերգեն հաղթանակի խորհրդանշական ճանապարհի սկիզբը»։


Մուտքի կամարի բարձրությունը կկազմի 44 մետր։


Կամարի վրա փորագրվելու են 44-օրյա պատերազմի «ադրբեջանցի հերոսների» անունները։


Օկուպացված Շուշիից այգի է տեղափոխվել ապամոնտաժված հայկական տանկը։ Նախկինում այգում եղել է սպանված հայ զինվորների սաղավարտների մի ամբողջ ցուցասրահ։   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր