«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է          Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

27 սեպ 2023 16:55

Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է. ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է Արցախից Հայաստան անցնելու ժամանակ և տարվել Բաքու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր