Ովքե՞ր են մնացել Արցախում.Պատանդ կպահեն առնվազն մի քանի հարյուրից մինչեւ 1000արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային.«Հրապարակ»,
![](https://hraparak.am/uploads/images/2023/09/image_750x_651486caaad38.jpg)
Արդեն 50 հազարից ավելի արցախցիներ են բռնի տեղահանվել Հայաստան, սակայն հազարավորներն էլ շարունակում են մնալ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ։ Արցախում են երեք նախկին նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատարներ եւ գեներալներ, խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները:
Հայաստանում է Սամվել Բաբայանը` իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները չկարողացանք ճշտել։ Արցախում են նաեւ ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում` գործող նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում