Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

28 սեպ 2023 15:14

Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ.Պուտինը Հայաստան այց չի նախատեսում

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է [Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու] ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երեւանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան չէ, որը մենք ողջունում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի համապատասխան գործողություններին։

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

***
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում այց Հայաստան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ոչ», - պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը նախատեսում է մոտ ապագայում այցելել Հայաստան։
***
Կրեմլում կոչ են արել մեղավորներ չփնտրել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք հայերի զանգվածային արտագաղթի համար և կարծում են, որ դրա համար ուղղակի պատճառ չկա:

«Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղղակի պատճառ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Միևնույն ժամանակ, նա համաձայնել է, որ «մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը՝ ոմանք ընդմիշտ, ոմանք էլ՝ ժամանակավորապես»։
 
«Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր