Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 սեպ 2023 16:11

Հազըմ Թահսին Բեկի այցելությունը ՀՀ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում, եկել է խարխլելու Հայաստանի եզդիների միասնությունը

Եզդիական առանցքային երեք կազմակերպություններ հայտարարություն են տարախել Հազըմ Թահսին Բեկի՝ Հայաստան կատարած այցի մասին։

Հայտարարության մեջ ասվում է․

Հայտարարություն

Բոլոր եզդիներին հայտնի է, որ լուսահոգի Միրզա Սլոյանը Հայաստանի սիրված և հարգված եզդի անհատներից մեկն էր, և նրա ծառայությունները Հայաստանում՝ եզդիական սրբավայրերի կառուցման գործում (Ակնալճի Եզդիական Տաճար), ծանրակշիռ նշանակություն ունեն։ Բայց, ցավոք սրտի, այսօր մտահոգության տեղիք է այն, որ այս տաճարները եզդիական տաճար դառնալու փոխարեն, վերածվում են անհատական և ընտանեկան տաճարների, իսկ կրոնական ծիսակատարությունների փոխարեն անցկացվում են ընտանեկան արարողություններ։ Տաճարն ու քաղաքականությունը իրարից անջատ են, կամ էլ իրարից պետք է տարանջատվեն։

Ցավոք, ինչպես հիմա է Լալըշում, քրդական քաղաքականությունը ստիպողաբար եզդիների նկատմամբ կիրառվում, այդպես էլ փորձ է կատարվում Հայաստանի եզդիների և նրանց տաճարների նկատմամբ կիրառել կեղտոտ քաղաքականություն։ Եզդիներին և ամբողջ աշխարհին է հայտնի, որ Հազըմ Թահսին Բեկը և իր «Հոգևոր Խորհրդով»՝ Քուրդիստանի ռեգիոնալ իշխանությունների կողմից, եզդիների կամքին հակառակ նշանակվել է Իրաքի եզդիների առաջնորդ։

Ակնհայտ է դառնում, որ նրանք ցանկանում են Հազըմ Բեկին, որպես քրդական քաղաքականության «օրգան», օգտագործել ամբողջ աշխարհի եզդիների նկատմամբ և ստիպողաբար ընդունելի դարձնել աշխարհի եզդիների համար։ Այդ մասին է վկայում այն, որ Հազըմ Բեկը մի քանի ամիս առաջ պաշտոնական այցով, «Քուրդիստանի Դեմոկրատական Կուսակցության» աջակցությամբ ժողով-միջոցառումների մասնակցեց Գերմանիայի եզդիական համայնքում, մի քանի շաբաթ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսօր էլ՝ այդ քաղաքականության հետևում կանգնած ուժերի, որոնք 2014թ. օգոստոսի 3-ին եզդիներին և Սինջարը հանձնեցին «Իսլամական Պետության» ահաբեկիչներին՝ ցեղասպանության ենթարկելով, Հայաստան են ուղղորդում իրենց քաղաքականության սպասարկուին։

Մենք՝ Հայաստանի եզդիական կազմակերպություններ, մտավորականներ, հայտարարում ենք՝ Հազըմ Թահսին Բեկի այցը Հայաստան միտված է խարխլելու Հայաստանի եզդիների միասնությունը։ Ինչպես Հազըմ Թահսին Բեկը, իր հետևում կանգնած քաղաքական ուժը ևս, ստիպողաբար Իրաքի եզդիներին դարձնում են «քուրդ-եզդիներ», և  նույնը փորձում են իրագործել Հայաստանում։ Մենք՝ ինչպես մեր հայրերը, հավատարիմ ենք մեր հավատին և ակունքներին։

Եվ թող բոլորը իմանան՝ Հազըմ Թահսին Բեկը Հայաստանի Եզդիների հյուրը չէ, այլ հանգուցյալ՝ լուսահոգի Միրզա Սլոյանի ընտանիքի հյուրն է։ Հազըմ Թահսին Բեկի այցելությունը Հայաստան քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում, և ոչ մի օգուտ չունի Հայաստանի եզդիական հանրության համար։ Մենք հուսով ենք, որ յուրաքանչյուր ոք այս ամենը կգիտակցի։

Մենք՝ Հայաստանի Եզդիներս, հավատարիմ մնալով մեր հայրերի ուղղուն և հավատին, հայտարարում ենք՝ Հազըմ Բեկին, որպես «Միր»՝ եզդիների առաջնորդ չենք ընդունում, նա եզդիների հոգևոր առաջնորդը չէ, նա քրդական քաղաքականության ծառան է։ Հազըմ Բեկը  աշխարի եզդիների համար, մասնավորապես՝ Իրաքի եզդիների համար «պրոբլեմ» է, այդ պատճառով մենք «պրոբլեմ» չենք ընդունում։ Հազըմ Բեկը և իր հետևում կանգնած ուժերը պետք է լավ իմանան, որ Հայաստանը Քուրդիստան չէ։

«Հայաստանի Եզդիների Ազգային Միություն» ՀԿ  Նախագահ՝ Խ. Հաջոյան  

«Սինջար Եզդիների Ազգային Միավորում»  ՀԿ  Նախագահ՝ Բ. Թամոյան

«Հայաստանի Եզդիական Կրոնամշակութային Կենտրոն» ԿԿ  Հոգևոր առաջնորդ՝ Մ. Դարվեշյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր