Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

29 սեպ 2023 10:36

Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ Reuters

Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մոտ երկու հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։


Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում։


Մինչ այդ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյան է ձերբակալվել Լաչինի միջանցքով Հայաստան անցնելիս՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։


Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ երեկ հայտարարել է Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։  Ըստ Բաբայանի՝ ինքն ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր