Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում
Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է դինամիկային, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, որևէ փոփոխության դեպքում կիրազեկենք հանրությանը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով հայտնվել է սահմանային գոտում, և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս։ Բայց այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- ասաց փոխնախարարը։
Հարցին՝ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում, Արման Սարգսյանը պատասխանեց՝ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեն։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռվի: Այն զինծառայողները, որոնք ցանկություն ունեն ծառայության անցնելու ՊՆ-ում, մենք սպասում ենք»,- նշեց նա։