ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը          Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 սեպ 2023 13:15

Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը արեց իր գործը, իսկ ինչ է ուզում ԱՄՆ-ն

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը արեց իր գործը, իսկ ինչ է ուզում ԱՄՆ-ն
Հայաստանի հատկապես գործող, բայց նաև նախկին իշխանությունների հանցավոր, անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք Արցախը:

Անկասկած, չպետք է անտեսենք ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի գործոնը, որի դավադիր հարվածների տակ ընկավ Արցախը:
Իսկ ինչ է ուզում ԱՄՆ-ն:
Սպիտակ տունը ցանկանում է հունվարին Փաշինյանին և Ալիևին հրավիրել ԱՄՆ և Բայդենի ներկայությամբ ստորագրել տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր:

Կլինի՞ դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց պետք է ուշադիր լինել Ռուսաստանից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր