Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 սեպ 2023 17:24

Պաշտոնապես հայտարարել է, որ Ղարաբաղը լքած 91,000 հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են

Ադրբեջանը «կապահովի» Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են: Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում,  որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և իր միջազգային պարտավորություններին համապատասխան», -ասել է Ալիևը:

Նշենք, որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 91,000-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր