Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 սեպ 2023 09:45

Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, նա 7 այլ անձանց՝ «Խաչակիրներ» ՀԿ անդամներ Ս. Խ․-ի, Կ. Դ․-ի, Դ. Տ․-ի, Վ. Մ․-ի, Մ. Մ․-ի, Գ. Ն․-ի, Ա. Հ․-ի հետ «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք․․․ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը»: ԱԱԾ-ն բացահայտել է «նախապատրաստվող հանցագործությունը»։

Բազեյանի զինակիցներից Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ծիծաղելի է համարում այս մեղադրանքը․ «Ախր, ասում են՝ կոչ է արել, Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին։ Մենք քանի անգամ հանդիպել ենք, բլոտ ենք խաղացել, հաց ենք կերել, բայց ես երբեք չեմ լսել նման մտադրություն, ինքն այնքան քչախոս է, որ ընդհանրապես հավաքների ժամանակ գրեթե չի խոսում»։ Ինքը չի անցնում վերոնշյալ գործով, իրավապահներն իրենով չեն հետաքրքրվել։ Իսկ ճի՞շտ է, որ Կադիլակ Սերոժին պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքում են մշտապես հանդիպել․ «Եղել է, որ Սերոժի մոտ ենք հանդիպել, եղել է՝ Էրեբունիում, «Վաղարշապատ» ռեստորանում, բայց դա ի՞նչ կապ ունի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30. 09․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր