Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 սեպ 2023 10:33

Վահագն Խաչատուրյանը կորել է. Պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա հայ ազգի համար ողբերգական իրադարձությունների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից։ Նրան անգամ չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրյանին այդ հարցերը չեն հուզում։


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը եղել է սեպտեմբերի 21-ին, երբ շնորհավորել է ՀՀ անկախության տոնը։ Դրանից հետո նախագահը լռել է մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այս օրն էլ նրան դեսպան է հավատարմագրեր հանձնել, այցելել է Չինաստանի դեսպանատուն, երեկ էլ շնորհավորել է Չինաստանի նախագահին։




Այսինքն՝ Արցախում իրավիճակը նրան չի հուզում: Պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա հայ ազգի համար ողբերգական իրադարձությունների մասին:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 09․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր