ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»          Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»       Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»    

02 հոկ 2023 13:02

Ադրբեջանցի զինվորների թևկապին գրված է. «Մի փախիր, հայ, դու, ուղղակի, հոգնած կմեռնես». Թաներ Աքչամ

Ադրբեջանցի զինվորների թևկապին թուրքերեն գրված է՝ «Մի՛ փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։

«Նկարում պատկերված մարդուն բոլորդ գիտեք. սա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Այնպես որ մենք ստիպված չենք լինի այս կապը հետո ստեղծել:

Հարցն այն է, թե էլ ի՞նչ է անելու այս մտածելակերպն այս տարածաշրջանում։

«Մենք չէինք իմանում» արտահայտությունը շրջանցելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը»,- նշել է պատմաբանը՝  հրապարակելով թևկապի լուսանկարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր