Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

02 հոկ 2023 21:33

Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից արված հայտարարությունները սուվերեն ընտրություն են, բայց Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իսնչպես հայտարարում են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք այժմ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, փնտրեն այլ գործընկերներ սեփական անվտանգության ամրապնդման համար, դա նրա ինքնիշխան ընտրությունն է՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև․․․ դրանք ոչ մի ժամանակավոր վարչախումբ չի քանդի», - ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր