Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 հոկ 2023 11:42

Վերջ տվեք գավառական սենտիմենտալությանը․Ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը միացրեց «5-րդ ալիքի» ռեպորտաժը, որում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կարծիքն էին հայտնում Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, տեղից միջամտում էին։

Ի պատասխան՝ Հայկ Կոնջորյանն արձագանքեց․

«Ինքներդ ձեր ասածները չեք լսում, որովհետև դաժան է։ Պարոն Մինասյան, ինչո՞ւ չեք թողնում լսենք պարոն Մամիջանյանին, մարդը բան է ասում, ի վերջո, հարգանք ունեցեք»։

Իշխանական խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ընդդիմությունը վերջ տա գավառական սենտիմենտալությանը։

«Ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք»,- ասաց Կոնջորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր