Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 հոկ 2023 11:59

3 տարի շարունակ ինչ ասես արեցիք, որպեսզի ՀՀ-ում կարողանաք զավթել իշխանությունը,չստացվեց , բայց հաջողվեց զավթել իշխանություն ԼՂ-ում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցություններին և քննադատություններին։


«Ես կարծում եմ՝ ընդդիմության ջղաձգումներին պետք է վերաբերվել  հասկանալիորեն, որովհետեւ 3 տարի խոսել դավաճանությունից, կապիտուլյացիայից, հողատվությունից, 3 տարի խոսել ազգադավությունից, բայց հետո գնալ ազգադավությամբ, հողատվությամբ, դավաճանությամբ զբաղվել եւ ստորագրել թուղթ, որով ԼՂՀ-ն չկա, դա իհարկե, այնպիսի բան է, որ Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մնալու է հայոց պատմության էջերում որպես խարան եւ ձեր դեմքին»,-ասաց նա:


Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ինչ-որ բան էր բղավում, ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց հանգստանալ:


«Դու հանգտացի, տրիբունայից ի՞նչ են խոսում»,-ասաց Օհանյանը:


Ալեն Սիմոնյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, պարոն Վարդանյան, պարոն Օհանյան, խնդրում եմ… նենց չի, որ ձեր բոլոր ասածների հետ մենք համաձայն ենք, բայց գոյություն ունի ելույթ ունենալու տեղ, ժամանակ: Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ օրենքին հետեւել»:


Սեյրան Օհանյանը արձագանքեց. «Բայց ոչ ստախոսությամբ»:


«Պարոն Օհանյան, խնդրում եմ զսպեք ձեր գնահատականները, որովհետեւ նմանատիպ գնահատականներ կարող են բոլոր տեղերից հնչել: Մենք ԱԺ-ում ենք, հիշեք դա եւ զսպեք»,-ասաց ԱԺ նախագահը:


Գեւորգ Պապոյանը շարունակեց իր ելույթը. «3 տարի շարունակ ինչ ասես արեցիք,  որ դռներն ասես՝ չգնացիք, որպեսզի ՀՀ-ում կարողանաք զավթել իշխանությունը: Չստացվեց ՀՀ-ում զավթել իշխանություն, բայց հաջողվեց զավթել իշխանություն ԼՂ-ում և ի՞նչ տեղի ունեցավ: Նախ զավթեցին իշխանությունը ԱԺ-ում, դաշնակցական ԱԺ նախագահ ընտրեցին, հետո զավթման երկրորդ փուլում իրենց ուզած նախագահին ընտրեցին: Մի հրճվանք էստեղից, երկու խմբակցությունների ղեկավարները հայտարարություններ էին տարածում, շնորհավորանքներ, ասում էին՝ հիմա, տեսեք սա է լինելու, նա է լինելու: Տեսանք ինչ եղավ. մի շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք։ Այ կապիտուլյացիան դա էր: 2020 թվականի նոյեմբերին ՀՀ-ն կապիտուլյացիա չի ստորագրել, ՀՀ-ն պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ ՀՀ-ի համար վատ պայմաններով։ Այդ կապիտուլյացիան դուք եք ստորագրել, հետևաբար, այո՛, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք։ 


Հիշեք, որ այն, ինչ ձեր գործունեության ընթացքում տեղի ունեցավ, դա մի բան է, որը Ալեքսանդրապոլի, Բաթումի պայմանագրերի  նման մնալու է պատմության էջերում և դրանից չեք կարող խուսափել»,-հյտարարեց Պապոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր