Նույնիսկ եթե այսօր Արցախում հայ չի ապրում, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքում ապրելու իրավունքը

Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին, որ Արցախում իշխանափոխություն արած Արցախի նախկին նախագահները, ԱԺ պատգամավորները պետք է կանգնեն դատարանի առաջ, Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առաջ։
Նա նաև ավելացրեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը փակված չի համարում. «Նույնիսկ եթե այսօր այնտեղ հայ չի ապրում, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Նախ պետք է ապահովել արցախցիների կեցությունն այստեղ, պետք է նրանց ժամանակ տալ այստեղ շունչ քաշելու, կանխելու հակաարցախյան քայլերը, այն է՝ եթե որևէ արցախցի մասնակցում է բողոքի ակցիաների, նրանց զրկել աջակցությունից, միջազգային ասպարեզում քայլեր անել, կանխել մշակութային վանդալիզմը, որպեսզի մի քանի տարի հետ Ադրբեջանը չհայտարարի, որ այդտեղ հայեր չեն ապրել»։