Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

05 հոկ 2023 10:34

Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաև Հայաստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Արցախից քայլելով և ադրբեջանցիներին բարևելով Հայաստան տեղափոխված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաև այստեղ: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը Արցախից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած շատ արցախահայերի հորդորել է գնալ ու մասնակցել ընդդիմության՝ վերջերս ձևավորված «Ազգային կոմիտե»-ի հանրահավաքներին:


Բաբայանն այս քայլին գնացել է՝ հանուն «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի: Ինչպես մեր հավաստի աղբյուրներն են փոխանցում, Սամվել Բաբայանը արցախցիներին ասել է, թե պետք է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Թևանյանը «մերն է»: Տեղահանված արցախցիների մեծ մասն էլ, ականջալուր լինելով Սամվել Բաբայանի կոչին, գնացել են ու մասնակցել են իշխանության հրաժարականի պահանջով հավաքներին, որոնք ընդամենը 2-3 օր տևեցին:


Ստացվում է, որ նույն Սամվել Բաբայանը, որը Արցախում համարվում էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, երկակի խաղեր է խաղում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջ քաշած վտանգավոր թեզերն է պաշտպանում, մյուս կողմից՝ կոչ է անում արցախցիներին, որ նրա հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեն:


Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց, թե այն չի համապատասխանում իրականությանը։ «Դա բամբասանք է: Ես ի՞նչ մեկնաբանեմ, եթե նման բան չկա:


Ինչ վերաբերում է մեր հավաքներին, ապա դրանց բոլորն էլ պետք է մասնակցեն, այդ թվում՝ արցախահայերը: Մեր հավաքներին միշտ էլ մեծ թվով արցախահայեր են եղել և լինելու են»,- ասաց Թևանյանը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր