Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

05 հոկ 2023 11:31

Սիմոնյանը «առաջարկել է միջուկային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին»

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքը զրպարտության մասին հաղորդում է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Նիկոլայ Կորոլևի նախկին օգնականի դեմ, ով բողոք է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտե և ՆԳՆ՝ Սիբիրում միջուկային պայթյունի մասին նրա խոսքերից հետո։ Այս մասին նա գրել է իր Telegram–յան ալիքում։

«Ես դիմում եմ ներկայացրել ինչ-որ պատգամավորի օգնականի դեմ, ով դիմում է ներկայացրել իմ դեմ։ «Զրպարտություն» հոդվածով», — ասել է նա։

Նրա խոսքով՝ տղամարդը գրել է, որ Սիմոնյանը «առաջարկել է միջուկային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին»։

«Ես, իհարկե, նման հերետիկոսություն չեմ առաջարկել և չէի կարող առաջարկել»,- նշել է նա։

RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ «մնացած զրպարտողները նույնպես պետք է պատրաստվեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր