Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 հոկ 2023 15:09

Տեսանյութ. Ըստ Արշակ Կարապետյանի՝ իրեն պաշտոնանկ անելու պատճառը Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայացրած վերջնագիրը չընդունելն էր, սահմանի խախտման դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրաման տալը և...

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը պաշտոնավարեց շատ կարճ, տեսաուղերձով է հանդես եկել։ Նա նշել է, որ իրեն պաշտոնանկ անելու պատճառը Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայացրած վերջնագիրը չընդունելն էր, սահմանի խախտման դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրաման տալը և Արցախ մեկնելն ու այն պաշտպանելու որոշումը։

«Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ չափազանց արագ զարգացող աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների պայմաններում մենք ականատեսը եղանք Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության հետևանքով։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին։ Դավաճանություն, որը հանգեցրեց Արցախի ՊԲ-ի լուծարման»,- ասել է Արշակ Կարապետյանը։

Նա հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ ունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ․

«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է, վախենալով իր աթոռի համար, դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայորդի Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ նրա մուտքը Հայաստանի տարածք։ Մեր կառավարությունը, որը բաղկացած է դիլետանտների ու վախկոտների խմբից, խոսում է անկախության, անվտանգության ու խաղաղ ապագայի մասին, ակնհայտորեն հույսը դնելով դահճի գթասրտության վրա»։

Արշակ Կարապետյանը նաև հայտարարել է քաղաքական գործունեություն սկսելու մասին։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ՊՆ-ում պաշտոնանկ էր արվել ապրիլյան պատերազմից հետո, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվեց Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ըստ տարբեր լուրերի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու շնորհիվ։

Մանրամասն՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր