Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

05 հոկ 2023 15:44

Չհասցրեցին վայելել տերմինալից թալանածը.«Վանդամը», «Չակ Նորիսը», «Շվարցենեգերը» բերման են ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վարչության ծառայողները Պարեկային գնդի ծառայողների հետ իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օպերկոտ աջից» անվանումը:


Ոստիկանները Մյասնիկյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 32-ամյա Ադամ Պ.-ին, 32-ամյա Հովհաննես Պ.-ին և 40-ամյա Կարեն Ա.-ին: Վերջիններս եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով:


 
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նշված անձինք Գայի պողոտայի 19/95 հասցեի մոտ տեղադրված տերմինալը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից գողացել դրամապահոցը:


Եռյակին բռնելուց հետո պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նրանցից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակում հայտնաբերվել է գողացված 23 հատ 20.000, 6 հատ 10.000, 6 հատ 5.000, 1 հատ 2.000 և 55 հատ 1.000 թղթադրամներ, իսկ BMW-ում էլ հայտնաբերվել է հափշտակված դրամապահոցը:


Երբ իրավապահները փորձել են նրանց ձերբակալել, վերջիներս հայտարարել են, թե իրենք մարտարվեստի գիտակներ են, որ իրենցից մեկին կոչում են «Վանդամ», մեկին՝ «Չակ Նորիս», մյուսին էլ՝ «Շվարցնեգեր»:


Նշված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր