Բարոյական վնասի համար10 000 եվրո.ՄԻԵԴ-ը «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի քաղաքացիների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի քաղաքացիներ Արմեն Ղազարյանի և Աստղիկ Բայրամյանի։Դիմորդներն ապրում են Հայաստանի Բերդավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք դիմում են ներկայացրել ՄԻԵԴ այն բանից հետո, երբ 2018 թվականի հուլիսին ադրբեջանական զինուժը գերի է վերցրել իրենց 39-ամյա որդուն։ Այնուհետև ադրբեջանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դավադրության մեջ» և դատապարտել 20 տարվա ազատազրկման։
Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։ Դիմումատուները, մասնավորապես, հիմնվում են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածի (անվտանգության և ազատության իրավունք) վրա:
Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ դիմումատուների և Ադրբեջանին պարտավորեցրել է նրանց բարոյական վնասի համար վճարել 10 000 եվրո և հոգալ դատավարության ծախսերը՝ 3225 եվրոյի չափով։
