Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

06 հոկ 2023 15:30

Ադրբեջանական կողմը դիմելու է սրման սահմանային հատվածում և պահանջներ ներկայացնելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Ի՞նչ է լինելու Գրանադայի հռչակագրի ստորագրումից հետո, ինչո՞ւ Ալիևը չգնաց Գրանադա և ինչո՞ւ Ադրբեջանին ձեռնտու չէ ստորագրել որևէ պայմանագիր։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։




Վերջինս իրավիճակը նկարագրեց բավականին մուգ երանգներով. ասում է՝ եթե իմանանք, թե ինչ է լինելու հետո, երևի ինքնասպան լինենք։


«Ալիևի Գրանադա չգնալը պայմանավորված է գեոպոլիտիկ խաղով, որի արդյունքում Թուրքիային խոչընդոտեցին մասնակցել քառակողմ հանդիպմանը։ Ալիևի Գրանադա չգնալը պայմանավորված է նաև նրանով, որ և՛ Իրանի կողմից կա առաջարկ, և՛ ռուսական կողմից կա առաջարկ Հարավային Կովկասում խաղացողների շահերը հաշվի առնելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։


Ըստ փորձագետի, Ալիևի չգնալը Գրանադա բավական դրական գնահատեց ռուսական կողմը, և այդ հանգամանքը կարելի է կապել նրա հետ, որ Արցախի հետ կապված խնդիրներն այլևս ակտուլ չեն համարվում։


«Ադրբեջանական կողմը դիմելու է սրման սահմանային հատվածում և պահանջներ ներկայացնելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նաև կա խնդիր անկլավների վերադարձի պահով, քանի որ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ։ Ադրբեջանը տեսնում է, որ ռազմական գործողություններով ավելի մեծ ձեռբերումներ կունենա, քան որևէ պայմանագիր ստորագրելով»,- եզրափակեց Դավթյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր