ՌԴ-ն մարտական հերթապահության կհանի «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

«Ներկայում Մակեեւի անվան կենտրոնը լուծում է «Սարմատ» համալիրով առաջին հրթիռային գնդի համալրման խնդիրը ՌՆՀԶ գլխավոր օբյեկտում»,- ասել է Շոյգուն։
ՌՆՀԶ-ի հագեցումը այս համալիրով առաջնահերթ է երկրի պաշտպանունակության ապահովման հարցում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը «Կրասմաշ»-ի խորհրդակցությունում։
«Այժմ ձեռնարկությունում պատրաստվում են առաջին սերիական հրթիռները, որոնք շուտով կարող են հերթապահության անցնել»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
«Կատարվում են շինարարական-մոնտաժային եւ կարգավորման աշխատանքներ»,- տեղեկացրել են գերատեսչությունում։
Ռուսաստանցի նախարարը լսել է ձեռնարկության ղեկավարության զեկույցը նոր ռազմավարական հրթիռային համալիրի արտադրության պայմանագրերի կատարման վերաբերյալ, տեղեկացրել են նախարարությունում։
«Կրասմաշ» ԲԸ գլխավոր տնօրենը զեկուցել է արտադրական հզորությունների ընդլայնման, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցման մասին, որպեսզի շտապ շահագործման հանձնվի նոր արտադրական մասնաշենքը 18 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, այն կունենա 300 աշխատատեղ»,- նշվել է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունում։