Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

07 հոկ 2023 16:30

Տեսանյութ.Պաղեստինցի զինյալները վիրավոր կնոջը նստեցնում են ավտոմեքենան ու տանում անհայտ ուղղությամբ

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում գերի վերցնում իսրայելցի կին զինծառայողին։

Հրապարակված կադրերում պաղեստինցի զինյալները վիրավոր կնոջը նստեցնում են ավտոմեքենան ու տանում անհայտ ուղղությամբ։ Ենթադրվում է, որ նրան տեղափոխել են Գազայի հատված։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին:

Վաղ առավոտյան պաղեստինցիները Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչից հետո լայնամասշտաբ հարձակման են անցել։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր