ԱՄՆ-ը ռազմшնավեր է մոտեցնում Իսրայել․ սարքավորումներ և զինամթերք կտրամադրի Իսրայելին

ՀԱՄԱՍ-ի հարձակումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «աննախադեպ և սարսափելի» է որակել:
ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակը հայտնել է, որ զոհվածների թվում կան ԱՄՆ մի քանի քաղաքացիներ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ USS Gerald R. Ford ավիակիրը, հրթիռային հածանավը և չորս հրթիռային կործանիչներ շարժվում են դեպի տարածաշրջան։ Սպիտակ տունն ասել է, որ հետագա ռազմական օգնությունը Իսրայելին կուղարկվի առաջիկա օրերին։