Բումերանգի տեսությունը գործում է...Արցախի հայաթափման հետևանքները դեռ չհաղթահարած լծվել եք պաղեստինա-իսրաելական հակամարտության լուսաբանմամբ
Տեղեկատվությամբ շեղելը ժամանակակից աշխարհում ազդեցության ամենահեշտ միջոցներից է: Արցախի հայաթափման հետևանքները դեռ չհաղթահարած և շատ հարցեր կիսատ թողած հայ ռազմաքաղաքական մասնագետների ֆեյսբուքյան հանրույթը լծվել է պաղեստինա-իսրաելական հակամարտության լուսաբանման ծանր գործին, սակայն մի քանի դիտարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Թումասյանը։
«1 -Իսրաելն իր հարցերն առանց ձեր միջամտության էլ կլուծի ի օգուտ իրեն՝ անգամ 2-3 ճակատով, 1974թ.-ին իրենք ավելի վատ վիճակում էին, սակայն արաբական աշխարհն ընդունեց Իսրաելը որպես պետություն,
2 -երկու կողմն էլ սպանում, թալանում և բռնաբարում է քաղաքացիական անձանց, դրա մասին անգամ համացանցում կան կադրեր, Միջազգային քրեական դատարանը դժվար թե դրան անդրադառնա....
3 -քանի որ հարձակվողը Պաղեստինն էր, նրանք ոչնչացրել են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ, ինչը հանգեցրել է նաև Իսրաելի կողմից նույն վարքագծին՝ այսինքն երկու կողմերն էլ խախտել են Ժնևյան կոնվենցիաները, սակայն կողմերից մեկը հետագայում ապացույցներով ամեն ինչը հաստատ ՛՛տեղը կգցի՛՛,
4 -պատերազմ վերապրած մարդը երբեք չի ուրախանա այլ պատերազմով և մահերով,
5 -այն, որ որոշ պետությունների ղեկավարների սխալ քաղաքականությունը և գործունեությունը հանգեցրել է, որ այդ պետություններին թշնամաբար են վերաբերվում, դեռ չի նշանակում, որ պետք է տուժեն անմեղ քաղաքացիներ....
Հ.Գ. Բումերանգի տեսությունը գործում է....»,- գրել է Թումասյանը։