Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

10 հոկ 2023 12:04

60 մլն ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը տուն էր տարել՝ ՀՀ բերելու նպատակով․ ԼՂ «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը գողության մասին հաղորդում է ներկայացրել

Քանի որ լրագրող գործընկերներից բանավոր հարցումներ եմ ստացել, տեղեկացնում եմ հետևյալը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, ապա շարունակել․ «2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
 
Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։ Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու նպատակով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր