Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել․ «Հրապարակ»          ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել․ «Հրապարակ»       Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»    

10 հոկ 2023 14:16

Իսրայելն անուղղելի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով

Իսրայելն անուղղելի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով։ Այս մասին ասել է իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ, Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին։

«Ես ասում եմ, որ այդ կործանարար երկրաշարժը կարողացավ քանդել օկուպացիոն վարչակարգի որոշ հիմնական կառույցները, որոնք անհնար է հեշտությամբ վերականգնել»,- նշել է նա։ «Մենք համբուրում ենք [գործողության] հմուտ եւ խելացի կազմակերպիչների եւ պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը, բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին իրադարձությունները պաղեստինցիների կատարածը չէ, սխալվում են»։

«Սիոնիստներն իրենց գործողություններով աղետի մատնեցին իրենց»,- նշել է Խամենեին։ «Երբ դաժանությունը եւ հանցավորությունը չափն անցնում են, երբ գազանությունը հասնում է գագաթնակետին, պետք է փոթորկի սպասել»։

Նա վերջին թեժացման համար մեղադրել է Իսրայելի ղեկավարությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր