Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

11 հոկ 2023 11:42

Տեսանյութ.Արցախի նախագահներին ռուսները չեն հանձնել Բաքվին.Ասացին՝ պիտի վերջինը դուրս գան... վերջում արդեն չհասցրեցին

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Արցախի նախկին նախագահներին Ադրբեջանին հանձնեցին ռուսները, ասել է. «Էդպես չի եղել, ռուսները չեն հանձնել:
 
Ողջ ընթացքում առիթ եմ ունեցել շփվելու նախագահների, գեներալների հետ, իրականում հենց էդպիսի պահվածք էի պատկերացնում՝ արժանապատիվ, ԱՀ ղեկավարներին վայել. իրենք հատուկ թաքստոցներ չեն փնտրել, չեն թաքնվել: Ձերբակալման պահին բոլորը միասին են եղել, բայց ո՛չ՝ ռուսական ռազմաբազայում»: Հարցին ինչո՞ւ չփորձեցին դուրս գալ Արցախից, չկա՞ր հնարավորություն, նշել է. «Իհարկե կար: Իրենք չգնացին այդ քայլին: Ասացին՝ պիտի վերջինը դուրս գան... վերջում արդեն չհասցրեցին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր