Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

11 հոկ 2023 14:04

Ադրբեջանցիների մեծամասնությունը (80,9%) կողմ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հաշվի առնելով Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դրական դինամիկան՝ Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հասարակության վերաբերմունքն այս հարցում։

Ինչպես APA-ին հայտնել են Կենտրոնից, հարցվածներին խնդրել են պատասխանել «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին: 

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (80,9%) կողմ է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հարցվածների 18,3%-ը հակառակ դիրքորոշումն է արտահայտել և չի աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ 0,8%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։

Գենդերային տեսանկյունից վերլուծության համաձայն՝ տղամարդկանց 85,1%-ը և կանանց 76,7%-ը կողմ են արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ընթացիկ հետազոտության տվյալների հավաքագրումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը: Հարցումներն անցկացվել են հեռախոսային հարցազրույցների տեսքով Ադրբեջանի 12 տնտեսական տարածաշրջաններում՝ 18 տարեկանից բարձր 385 քաղաքացիների շրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր