Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 հոկ 2023 10:17

Իսրայելում ունենք շատ հայեր, որոնց երեխաները զորակոչված են, դա մեզ համար շատ մտահոգիչ է․ Արտյոմ Չերնամորյան

Քիչ առաջ Իսրայելի ամբողջ հարավն ու կենտրոնը զանգվածային հրթիռակոծվում էր, News.am-ին ասել է Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:

«Ամենասարսափելին այն է, որ հիմա կարող է հյուսիսում բացվել ռազմաճակատը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու ամբողջ տարածաշրջանի համար, եթե հյուսիսը նույնպես մտնի պատերազմի մեջ։ Երուսաղեմի վրա երեկ էին հարվածներ հասցվում, այսօր առայժմ տեղեկություններ չունեմ։ Այնտեղ համեմատաբար ավելի հանգիստ է։ Մենք երկրի կենտրոնում ենք այժմ, այստեղ մոտ 3 հազար հայ է բնակվում»,- ասել է Արտյոմ Չերնամորյանը:

Նա նշել է, որ հայերի շրջանում զոհերի վերաբերյալ տեղեկություններ չունի․ «Երեկ լուր տարածվեց, թե մի հայ կին է փրկվել Ղամբարյան ազգանունով, առայժ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։ Ունենք շատ հայեր, որոնց երեխաները զորակոչված են, ինչը մեզ համար շատ մտահոգիչ է։ Մենք շտաբ ենք ստեղծել, այսօր էլ քաղաքապետարանից նամակ ենք ստացել, որ հնարավոր է, որ նաև   մեր համայնքը մասնակցի կամավորական աշխատանքներին»։

Արտյոմ Չերնամորյանն ասել է, որ առայժմ տարհանման վտանգ չկա․ «Մենք կապը պահպանում ենք դեսպանության հետ»։

Չենրամորյանը հայտնել է,  որ Իսրայելում բնակվում է 10 000 հայ, ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում,  երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում, 3000 հայ է ապրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր