Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

12 հոկ 2023 12:39

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սուտ» է որակել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Արծվաշենը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սուտ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Արծվաշենը և մի քանի հայկական գյուղերի տարածքներ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն


Երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը վերահսկում է Հայկական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքները, մասնավորապես՝ Արծվաշեն գյուղը, ինչպես նաև Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի հողատարածքները։


Փաստենք, որ Հայաստանի Հանրապետության Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը 1991 թ. ուներ 4500 բնակիչ։ 1992թ.-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում  անկլավի վերածված Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվել էր ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում՜ Ճամբարակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր