Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 հոկ 2023 13:19

Փոխադարձ կրակոցներ ՝ Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ.տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել են փախուստի

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել. Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:


Պարեկների մի մասը ենթադրյալ վիճաբանության վայրին մոտեցել է Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար:


Պարեկներին հաջողվել է հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:


Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել են փախուստի:


Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:


Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:


Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:


Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Կայքի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված դեպքի առնչությամբ հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:


Դեպքի վայրում հավաքվածները կայքին հայտնել են, որ գարեջրատան մոտ կայանված թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են հանրությանը հայտնի Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, իսկ Ա. Հակոբյանը նախկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր՝  Վովայի Արշակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր